Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:16 11-09-2025

Լուկաշենկոն ու Ջոն Քոուլին քննարկել են քաղբանտակյալների ազատ արձակման հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ: Կողմերը քննարկել են Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։

«Մենք կողմ չենք, որ այդ մարդիկ լինեն ուղղիչ գաղութներում։ Առավել ևս նրանք քաղաքականության համար չեն դատապարտված։ Մենք նման հոդվածներ չունենք քրեական օրենսգրքում։ Եթե Թրամփը հետաքրքրված է, մենք կարող ենք յուրաքանչյուր մարդու համար ներկայացնել իր իրավախախտումների և հանցագործությունների էությունը»,- ասել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Բելառուսի իշխանություններն ազատ են արձակել տարբեր ազգությունների 52 բանտարկյալի՝ ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում. նրանք գտնվում են Լիտվայի տարածքում։ Ազատ արձակվածների թվում կան Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ էր արել ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ