Արտաքին 1 տարի առաջ - 15:23 08-09-2025

ԵԽ ղեկավարը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանից գազ գնող երկրների դեմ

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանից գազ գնող երկրների դեմ:

«Մենք պետք է ուժեղացնենք մեր ճնշումը Ռուսաստանի վրա՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար։ Սա դյուրին չէ, բայց սա է այն, ինչը մենք պետք է շարունակենք անել՝ նվազեցնել ռազմական գործողություններ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը նավթ և գազ վաճառելու հաշվին, և դրա համար մեզ հարկավոր է ուժեղացնել ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլև երկրորդային պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք նավթ և գազ են գնում ՌԴ-ից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա։

Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ սահմանափակումների 19-րդ փաթեթի նախապատրաստման շրջանակներում քննարկում են այդ թվում երկրորդային պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար