Ներքին 1 տարի առաջ - 15:52 07-09-2025

Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին

Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ:

Հատուկ պայմանները ներառում են․
Կանխավճար՝ սկսած 5%-ից
Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
Տարեկան տոկոսադրույք՝ 12․8% ՀՀ դրամով
Միջնորդավճար՝ 0․5%
ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5%

Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։

Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաև JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․
Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
Կանխավճար՝ սկսած 5%-ից
Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9%
Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո

Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մեքենաները ֆինանսավորման հատուկ պայմաններով ձեռք բերելու համար գնորդները կարող են այցելել TOON EXPO YEREVAN 2025-ին ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար՝ մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ։

«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարն է և անընդմեջ շահավետ առաջարկներ է ներկայացնում իր հաճախորդների։ Այս անգամ Roel Automotive Group-ի հետ միասին ներկայացնում ենք բացառիկ ֆինանսավորման պայմաններ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:

«Ֆինանսավորման պայմանները վստահաբար հնարավորություն կտա լայն հասարակությանը օգտվելու շահավետ լիզինգային պայմաններից, որը տրամադրում է Ակբա Լիզինգը, և պաշտոնական երաշխիքով գնման հնարավորությունից, որը տրամադրում է Roel Automotive Group-ը։ Այսպիսով, մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ հայ սպառողը ևս մեկ քայլով մոտ լինի իր երազանքին՝ գնելու նոր մեքենա»,- նշել է Roel Automotive Group-ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում