Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:17 06-09-2025

Ռուսաստանին պետք է մղել դեպի խաղաղություն․ Զելենսկի

Ռուսաստանին պետք է մղել դեպի խաղաղություն։ Դրա բանալին Եվրոպայի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերն են, մասնավորապես՝ պատժամիջոցները և մաքսատուրքերը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է RBK-Ukraine-ն։

Ուկրաինայի նախագահը խոսել է վերջին հանդիպումների և այցելությունների մասին և նշել, որ այս պահի դրությամբ 26 երկիր պատրաստ է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը՝ ձեռնարկելով գործողություններ։

Սակայն, նախքան խաղաղությունը երաշխավորելը, Ռուսաստանի Դաշնությունը պետք է մղվի դեպի դա, կարծում է նա։

Զելենսկին ընդգծել է, որ «մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մոսկվան դադարի մերժել բոլոր խաղաղ նախաձեռնությունները և հասկանա պատերազմի երկարաձգման հետևանքները»։

«Խիստ պատժամիջոցներն ու մաքսատուրքերը՝ եվրոպական և ամերիկյան համատեղ ջանքերը, դրա բանալին են։ Ռուսաստանի ռազմական մեքենան ֆինանսավորելու ոչ մի հնարավորություն չպետք է մնա։ Հաջորդը՝ ավելի շատ տրանսատլանտյան աշխատանք, որպեսզի ճնշումը իսկապես շոշափելի լինի», - եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին