Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:47 31-08-2025

ԿԳՄՍ-ի հերթական ֆիասկոն․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԿԳՄՍ-ի հերթական ֆիասկոն

Վաղը, սեպտեմբերի 1-ին հայաստանյան դպրոցների 9-րդ դասարանցիները դասերը կսկսեն Նիկոլ Փաշինյանի պատվերով պատրաստած «Հայաստանի պատմություն» վերնագրով պատմության դասագրքով: Եթե հավատանք այս դասագրքի համահեղինակներից մեկին, այն փորձաքննություն է անցել 2 փուլով, երկու դեպքում էլ ստացել է դրական եզրակացություն: «Կույր գնահատումը» կրկին իրականացվել է երկու փուլով՝ ևս 8 փորձագետի ներգրավմամբ։

Սրան պետք է հավելենք, որ դասագիրքն ունի յոթ համահեղինակ ու մեկ լեզվական խմբագիր ու սրբագրիչ:

ԿԳՄՍ-ի անգամ այսպիսի «հզոր» զորաշարժի արդյունքում դասագրքում առկա են ԲԱԶՄԱԹԻՎ ուղղագրական, կետադրական, լեզվաոճական սխալներ ու վրիպակներ, որոնց առկայությունը միայն այս դասագիրքը վերածել է կրթական գործում ոչ պիտանի խոտանի:

Դասագրքում ներառված տեսողական նյութի 80 տոկոսը ոչինչ չասող, ոչինչ չհաղորդող, տեխնիկական խոտան պարունակող ու բազմաթիվ սխալներ ունեցող բացատրագրերով անիմաստ նյութ է, բառիս բուն իմաստով՝ պատկերազարդ աղետ, կատաստրոֆա:

Դասագիրքը բազմաթիվ սխալներով ՀԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի էջում հրապարակելուց հետո, թռուցիկ դիտարկման արդյունքում հայտնաբերեցի երկու խայտառակ սխալներով լուսանկարներ, որոնք վերջին պահին հասցրել էին տպագրութոյւնից առաջ հանել նախնական օրինակից ու նոր հանձնել տպագրության:

Չէ, մի հարցրեք, արդյո՞ք դասագրքի համահեղինակները շնորհակալություն հայտնեցին ինձ այդ սխալները մատնացույց անելու համար: Դե իհարկե՝ ոչ, բայց փոխարենը հոխորտանքով լի նախադասություններով մի «փառաբանող» տեքստ հրապարակվեց վերջերս, որից տեղեկացանք, որ դասագրքի 30 էջ տեքստի համար համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը ստացել է 2500 ԱՄՆ դոլարին համարժեք հոնորար: Ասեմ ձեզ, հեչ վատ չի խոտան արտադրելու պարագայում:
Ուրեմն ցանկացած պատմաբան, ով գոնե ունի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, համեստ ժամանակացույցով 100-120 էջը կարող է խմբագրել ու սրբագրել 2-3 ժամվա ընթացքում:

Դասագրքի ՅՈԹ հեղինակներից և ոչ մեկը չի գտել այդ 2-3 ժամը՝ շնորհքով ուղղումներ անցկացնելու համար: Ուղղակի չի գտել: Էլ չեմ ասում, որ դասագիրքն ունեցել է նաև սրբագրիչ, որին աններելիորեն վստահել են բոլոր յոթ համահեղինակները: Սա, մեղմ ասած, թույլ ակադեմիական պատասխանատվության ու էթիկայի դրսևորում է:

Ահավասիկ, դասագրքի սկզբում զետեղված ամենաառաջին լուսանկարը, որը վերնագրված է այսպես՝ «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր»: Անդեմ ու անբովանդակ բացատրագիր: Կարելի էր, չէ՞ գրել «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում» կամ «Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը»: Ոչ մեկը չի նկատել ակնհայտ սխալն ու թերի, տարընթերցում պարունակող բացատրագիրը:
Դասագրքի ամբողջական գրախոսականը կհրապարակեմ վաղը երեկոյան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին