Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 13:25 31-08-2025

Սոչիի օդանավակայանում չվերթներ են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Սոչիի օդանավակայանում ութ չվերթ է հետաձգվել, դա պայմանավորված է ավիաընկերությունների արտադրական պատճառներով:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Սոչիի օդանավակայանն ու բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Հետաձգված չվերթերի (ավելի քան 2 ժամ) քանակը 8 է: Այս պահին դա պայմանավորված է ավիաընկերությունների արտադրական պատճառներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաձգվել են Սոչիից դեպի Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա (Թուրքիա), Երևան (Հայաստան), Բաթումի (Վրաստան), ինչպես նաև Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Թբիլիսիից (Վրաստան), Երևանից (Հայաստան), Անթալիայից (Թուրքիա) և Բաթումից (Վրաստան) Սոչի ժամանող չվերթերը:

Նշվում է, որ օդանավակայանի տարածքներում հյուրընկալության ոլորտի մենեջերները հարցերի դեպքում օգնություն են ցուցաբերում հետաձգված չվերթերի ուղևորներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար