Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:23 26-08-2025

Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները կսկսվեն վաղը. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի գրառումը․

Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները մեկնարկում են վաղը։

Այսպես, 27․08․2025թ․ ժամը 14։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, «Աջափնյակ 1» նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40), դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, տեղի կունենա Ռուբեն Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստին, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է նաև Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ 70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է [արդեն չարչրկված] «իբրև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին