Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 09:25 26-08-2025

Հայաստանի և Վրաստանի 97 տոկոսը տուժել է այս տարվա երաշտից. AFP

Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի կեսից ավելին օգոստոսի առաջին տասնօրյակում տուժել է երաշտից, ամենից շատ այն ազդել է Կովկասի և Հյուսիսային Բալկանների վրա, հաղորդում է AFP-ը՝ վերլուծելով իրավիճակը դիտարկող եվրոպական կառույցի տվյալները․ գրում է «Ազատություն»-ը։

Ուսումնասիրությունը, որը օգտագործում է արբանյակային պատկերներ՝ տեղումների ծավալը, հողի խոնավությունը և բուսականության վիճակը գնահատելու համար, երաշտի երեք մակարդակ է առանձնացնում՝ հսկողություն, նախազգուշացում և տագնապ։

Օգոստոսի սկզբին Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի 7.8 տոկոսը գտնվել է երրորդ՝ տագնապալի մակարդակում, 38.7 տոկոսը՝ զգուշացման, 4.9 տոկոսը՝ հսկողության տակ։
Վրաստանի և Հայաստանի 97 տոկոսը, ըստ ուսումնասիրության, տուժել է այս տարվա երաշտից, այս երկրներին հաջորդում են Բուլղարիան և Կոսովոն: Միակ բարելավումը նկատվել է Կենտրոնական Եվրոպայում՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Չեխիայում։
AFP-ի հաշվարկի համաձայն՝ 2025 թվականին հրդեհները Եվրամիությունում արդեն ոչնչացրել են ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառային տարածք, ինչը ռեկորդային թիվ է։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը