Ներքին 1 տարի առաջ - 12:10 25-08-2025

Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը նոր ձևավորած իրողության պայմաններում

Կապանում դեսպանաժողովի աշխատանքները շարունակվել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռքբերված համաձայնություններին։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգի շարունակական կյանքի կոչումը և ՀՀ քաղաքացիների համար կայուն, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրի ապահովումը հանդիսանում է ՀՀ կառավարության, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության առաջնային նպատակ։

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին, միջազգային կապուղիների ընդլայնվող զանցին ՀՀ արդյունավետ ներգրավածության ապահովմանն ուղղված ջանքերին և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքներին։

Արձանագրելով արձանագրված հաջողություններին՝ մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով այդ թվում նաև ռազմավարական գործընկերությունների հետագա զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար