Ներքին 1 տարի առաջ - 16:35 19-08-2025

Մոշը՝ Հագվի գյուղի բրենդ. գյուղական փառատոն՝ Լոռիում

Լոռու մարզի Հագվի գյուղում նշվեց «Մոշի» փառատոնը: Առաջին անգամ կազմակերպված փառատոնը գյուղ է բերել հարյուրավոր հյուրերի: Գյուղի կենտրոնի տաղավարներում բացված տոնավաճառային սեղանները զարդարված են գյուղական բերք ու բարիքով. մոշ, մոշի մուրաբա, մոշի գինիներ, չրեր ու նաև՝ գյուղի այլ բարիքներ:

Փառատոնի ընթացքում անցկացվեց նաև ձեռագործության և կավագործության վարպետության դասեր: Կայացավ համերգ՝ Վանաձորի «Հորովել» երգի և պարի համույթի մասնակցությամբ: Ելույթ ունեցան պարային խմբեր, նաև՝ մայրաքաղաքից:

«Հագվին աստիճանաբար վերածվում է մշակությաին և տուրստական կենտրոնի, և ճանաչելի է դառնում»,-վստահ են փառատոնի կազմակերպիչները:

Հագվի գյուղը հայտնի է մոտակա անտառների հարուստ հատապտուղներով, առավելապես՝ մոշով, որը խորհրդային տարիներին գնացքներով հասնում էր մեծ քաղաքներ ու մեծ համբավ բերում փոքրիկ այս գյուղին:

Շատերը չիմանալով գյուղի իրական անվանումը, Հագվին պարզապես «մոշի գյուղ» էին անվանում:

Փառատոնը ոչ միայն համախմբեց տեղացիներին, այլև գյուղ բերեց ճանաչված հյուրերի:

Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը հաջորդ տաիներին էլ ավելի մասսայական ու տոնական կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին