Ներքին Խոսք 1 տարի առաջ - 11:46 19-08-2025

Փաշինյանին անձնարարված է պարբերաբար իրականացնել հոգեբանական հարձակումներ հայ ժողովրդի դեմ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փաշինյանի «ուղերձ»-ում որևէ նորություն չկար։ Նրան պարզապես հանձնարարված է պարբերաբար իրականացնել հոգեբանական հարձակումներ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Նպատակը պարզ է՝ հասարակությանը պահել մշտապես ընկճված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։

Իմ դիտարկումներով՝ խոշոր հարվածները իրականացվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ՝ հաճախ անգամ 6–7 օրը մեկ։ Օրինակ՝ Վաշինգտոնյան կապիտուլյացիան տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, և արդեն այսօր թուրք-ադրբեջանական դաշինքին անհրաժեշտ էր նոր հարված՝ այդ կապիտուլյացիոն դրույթները ամրապնդելու համար։ Դա էլ հենց իրագործվեց այսօրվա խայտառակ «ուղերձ»-ի միջոցով»։

Ընդ որում՝ այս հոգեբանական հարվածները համակարգված կերպով իրականացնում են թե՛ Իլհամ Ալիևը, և թե՛ նրա հայաստանյան գործակիցները՝ Նիկոլ Փաշինյանը և նրա մերձավոր շրջապատը։ Նրանց առայժմ հաջողվում է պահել հայ հասարակությունը երկարատև «կաթվածահարության» վիճակում, քանի որ մեզանում դեռ բացակայում է այն հեղինակավոր, համազգային ընդդիմադիր ուժը, որը կկարողանա կազմակերպել արդյունավետ դիմադրություն։

Այնինչ վաղուց կաթվածահարությունից ազգովին դուրս գալու ժամանակն է։ Հրաժարվել է պետք պարտվածի հոգեբանությունից, քանի դեռ համընդհանուր պարտությունն իրական չի դարձել։
Կարող եք ստուգել. 10 օրից ոչ ուշ՝ Իլհամ Ալիևը կամ նրա հայաստանյան «գործընկերները» հանդես կգան հերթական հարձակողական ելույթներով ու հայտարարություններով։
Որովհետև սա ՊԱՏԵՐԱԶՄ է, ոչ թե խաղաղություն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի