Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:42 15-08-2025

Օվերչուկի խոսքով՝ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան, ինքը կայցելի Հայաստան

Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսայ Օվերչուկը:

Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ ինքն էլ հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում աշխատանքը:

Օվերչուկը հայտնել է, որ հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ քննարկելու է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը:

«Հաջորդ շաբաթվա վերջին նախատեսված է նաև հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Մենք էլ այնտեղ այդ հարցերը (Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման-խմբ.) կդիտարկենք», - նշել է նա:

Փաշինյանը հուլիսի վերջին ևս այցելել էր Ռուսաստան՝ մասնակցելու Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել էր երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին