Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:10 14-08-2025

Իշխանությունը փորձելու է կաշկանդել Տիգրան Դավթյանին, որպեսզի Սամվել Կարապետյանը ազատության մեջ չհայտնվի

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ՀՀ իշխանությունը փորձելու է կաշկանդել ՀՀ լավագույն երիտասարդ դատավորներից մեկին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին, որպեսզի բարերար Սամվել Կարապետյանը հանկարծ ազատության մեջ չհայտնվի։ Իհարկե մեծ ցավ կապրեմ, եթե դատավոր Դավթյանի նման պրոֆեսիոնալ իրավաբանն ու կամային որակներով օժտված դատավորը «կուլ գնա» իշխանության քաղաքական խաղերին, ինչին նաև չեմ հավատում։ Բայց ՀՀ իշխանությունը մի պարզ բան չի հասկանում. քաղաքական գործերը լավագույն դատավորներին տալով՝ նրանց հավատարմությունը ստուգելը ոչ միայն բարոյական չէ, այլ նաև ունի շատ հեռահար վտանգներ, որից հենց իրենք են տուժելու ապագայում…։

Հ.Գ. Կամ գուցե ՀՀ իշխանությունն էլ վերջապես հասկացել է, որ ապօրինությունն ու սրիկայությունն էլ այնուամենայնիվ ունեն «սահմաններ», ուստի ի վերջո Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը, իրական դատական երաշխիքի ապահովման նպատակով, թողնվել է ազատ մակագրման»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները