Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:40 11-08-2025

«Թրամփի երթուղու» տնտեսական նպատակադրումը խիստ կասկածելի է ու մերկապարանոցային

էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի պահ պատկերացնենք, որ «Թրամփի երթուղին» իսկապես ուղղված է բացառապես տնտեսական հաղորդակցությունների ակտիվացմանը, և միաժամանակ փորձենք դուրս գալ ներռեգիոնալ տիրույթից՝ դիտարկելով հարցն ավելի լայն՝ աշխարհակարգային տեսանկունից:
Նոր երթուղու ձևավորումը թույլ է տալիս ԱՄՆ-ին դիրքավորվելու Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայում՝ վերահսկելով դրա ներքո իրականցվող հաղորդակցությունները, ներառյալ՝ ածխաջրածինների հոսքերը դեպի Եվրոպա: Մեկ անգամ չէ, որ գրել եմ ԱՄՆ-ի ուղիղ շահերի մասին եվրոպական էներգետիկ շուկայում:

Իր հերթին, Եվրոպա-Կովկաս-Ասիա առանցքում ԱՄՆ-ի ներկայությունը անհրաժեշտ է դիտարկել ամերիկայն ստրատեգների կողմից առաջ մղվող G2 աշխարհակարգային մոդելի ներքո: Վերջինս ենթադրում է միջազգային հարաբերությունների այնպիսի համակարգ, որը, ինչպես «սառը պատերազմի» տարիներին, կունենա երկու բևեռ, սակայն այս անգամ ԽՍՀՄ փոխարեն ԱՄՆ-ին հակակշռելու է Չինաստանը:

Եվ քանի որ Չիանստանի աշխարհաքաղաքական առաջխաղացման հիմնական ՛՛կրող կոնստրուկցիան» «Գոտի և ճանապարհն» է, հասկանալի է, թե ինչու է Վաշինգտոնն այսքան շահագրգռված չինական նախաձեռնության մաս կազմող «Միջին միջանցքում» ներկայություն ապահովելու մեջ:

Ուստի, «Թրամփի երթուղու» տնտեսական նպատակադրումը խիստ կասկածելի է ու մերկապարանոցային: Այն որևէ առումով չի կարող տարածաշրջանի առևտրային կապերի զարգացման համար նեցուկ ծառայել մի պարզ պատճառով՝ Պեկինը հնարավորինս խուսափելու է իր գեոռազմավարական հակառակորդի՝ Վաշիգտոնի կողմից վերահսկվող հաղորդակցությամբ բեռնափոխադրումներ իրականացնել:

Հեռանկարում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծման պարագայում, կարող է նոր լիցք ստանալ Չինաստան-Ռուսաստան-Եվրոպա լոգիստիկան, որն այսօր էլ բավականին դրական դինամիկա ունի: Այսպես, 2024 թ.-ին Չինաստան-Ղազախստան-Բելառուս-Եվրոպա երկաթուղային կապով բեռնափոխադրումները նախորդ տարվա համեմատ աճել են երկու անգամ՝ հասնելով 412 հազ. TEU (20-ֆուտանոց էկվիվալենտ)»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները