Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:15 10-08-2025

Թո՛ղ գոնե գնանք Սևանի ափին սևանալու, գուցե մյուս տարի այդ շանսից էլ զրկած լինես․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ճանապարհներին պարեկային ծառայությունն է գործում խստացված ռեժիմով ...
Ասում են՝ վախենում է ... ինչի՞ց ...

էդ ո՞ր մեկս պետք է մեր գլուխը կոտրելով ելնենք կռիվ տանք, քայլ անե՞նք ... պայքարողից դարձանք հանձնվող, հարմարվող, սեփական կաշին փրկող ստատուսագիր, դրանից ավել մի ակնկալի, ովքեր էլ մի բան կարող էին անել՝ կա՛մ Եռաբլուրում են, կա՛մ Բաքվի բանտերում, կա՛մ էլ՝ ՀՀ բանտերում։ Գլխիդ գալիքը հասկանալով՝ փակեցիր շուն, մնացածս վերածվել ենք քո նման անթասիբ ճղճղանների:

Հա, ի դեպ, բոլորը շաաա՜տ լավ հասկանում են, թե ոնց մեզ հասցրեցիր արտաքնոցի խորխորատները, բայց հասկանում ու ընդամենը թոթվում են մի քանի կցկտուր նախադասություն ...
Ուստի, նիկոլ, թո՛ղ գոնե գնանք Սևանի ափին սևանալու, գուցե մյուս տարի դրա շանսից էլ զրկած լինես ու մենք հարմարվենք ...

Բարի կիրակի առավոտ...»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

Ձեզ գուցե հետաքրքրի