Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:01 07-08-2025

Այսօր Սուրբ նախահայրերի հիշատակության օրն է

Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով և վերջանում կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև մարդկության նախահայր Ադամին՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ:

Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դեր: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը: Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելու խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքով օրինակ են եղել մարդկանց համար: Նախահայրերի կենցաղավարության գերագույն նպատակն Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք էլ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց՝ արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը: