Ներքին 1 տարի առաջ - 15:43 31-07-2025

50 կամ 150 հազար դրամ․ դրսում ծխող անչափահասների ծնողներին տուգանո՞ւմ են․ ոստիկանության պարզաբանումը

Oragir.News-ը ահազանգ է ստացել, որ դրսում ծխող անչափահաս տղաների ծնողներին համայնքային ոստիկաններն ու պարեկները տուգանում են։

Մոտենում, հարցնում են՝ հայրդ տեղյա՞կ է, որ ծխում ես։ Պատանին ասում է՝ այո կամ ոչ։ Եթե այո է ասում, ապա հորը կանչում և տուգանում են 150 հազար դրամով։ Եթե ոչ՝ դարձյալ կանչում են ծնողին ու տուգանում, բայց 50 հազար դրամով։

Oragir.News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ներքին գործերի նախարարությունից։

Նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին խնդրեցինք պարզաբանել՝ ստացված տեղեկությունը որքանո՞վ է հավաստի, և եթե հավաստի է՝ ո՞ր օրենքով կամ իրավական ակտով են գործում պարեկները։

«Բացարձակ իրականությանը չի պատասխանում։ Համայնքային ոստիկանությունից էլ ճշտեցի, պարեկայինից էլ։ Նման բան չկա»,- Oragir.News-ին վստահեցրեց Նարեկ Սարգսյանը։

Իհարկե, Oragir.News-ը կփորձի մանրամասներ իմանալ քաղաքացու հետ կատարվածից։ Միայն տեղեկացնենք, որ դեպքերից մեկը տեղի է ունեցել Երևանի երկաթուղային կայարանի տարածքում։

Ի հավելումն նշենք, որ անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք։ Այս մասին նշված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում։

Թեպետ, ըստ նույն հոդվածի՝ արգելված է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելը, և վաճառք իրականացնելիս գնորդի տարիքի վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում տնտեսվարողը պետք է պահանջի անձը հաստատող փաստաթուղթ և միայն գնորդի չափահաս լինելու դեպքում վաճառք իրականացնի, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ դեռահասներն անարգել, առանց կաշկանդվելու և առանձնակի վախերի, խանութներից ծխախոտ են գնում, և փողոցի տարբեր անկյուններում ազատորեն «ըմբոշխնում» այն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին