Ներքին 1 տարի առաջ - 11:30 21-07-2025

Ոտքով Արտաշատից գյուղ վերադառնալիս են եղել. ավտովթարի զոհ դարձած 9-ամյա աղջիկը Արցախից բռնի տեղահանված էր

«Արցախից բռնի տեղահանված ընտանիքի երեխա է։ Արտաշատից ոտքով եկել են Վերին Արտաշատ մեր գյուղ։ 2023-ի հայտնի դեպքերից հետո մեր գյուղ են տեղափոխվել։ Առիթ շատ ենք ունեցել հանդիպելու, 2 երեխա ունեին»,- նշեց Վերին Արտաշատ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Ղազարյանը։

Ղազարյանը հավելեց, որ դեպքի մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում, սակայն իր տեղեկություններով՝ հնարավոր է, որ պատահարի պատճառներից մեկը եղել է սահմանափակ տեսանելիությունը․

«Միայն գիտեմ, որ շատ ուժեղ է հարվածը եղել։ Չնայած փորձել եմ արագ արձագանքել և տեղափոխել հիվանդանոց, բայց երեխան կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ունեցել։ Շատ ցավալի դեպք է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 20-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում, BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի 9-ամյա բնակիչ Ա.Հ.-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին