Մշակույթ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:45 17-07-2025

Ալավերդիում ամառային թատերաշրջանի ավարտը նշանավորվեց պրեմիերայով

Ալավերդու դրամատիկական թատրոնի բեմում կյանք ստացավ տավուշցի արձակագիր Սամվել Բեգլարյանի «Եւ գնաց իր ճամփան» պատմվածքի թատերական մեկնաբանությունը։ Բեմադրությունը, որը ռեժիսորական բարդ աշխատանքի արդյունք է, թերեւս Ալավերդու դրամատիկական թատրոնի վերջին տարիների ամենահաջողված գործերից մեկն էր։

Գյուղական իրականության, պարզ ու խորիմաստ մարդկային հարաբերությունների, հումորի և ցավի միջով թափանցող պատմությունը հասցրեց հուզել ու հիացնել էր հանդիսատեսին։ Այս բեմադրությամբ Ալավերդու դրամատիկական թատրոնը ևս մեկ անգամ հաստատեց իր տեղը մշակութային փոքր կենտրոնների շարքում՝ ապացուցելով, որ մեծ բեմը միայն մայրաքաղաքում չէ։ Թատրոնը կարող է ապրել, ստեղծել ու խոսել նաև մարզերում՝ իսկական արվեստով, իսկ թատրոնի նվիրյալ Հրաչյա Պապինյանի արվեստի շնորհիվ մի գրական պատում եւս դարձավ կենդանի ու շոշափելի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ