Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 22:47 12-07-2025

Ո՛չ երթ են թողել անենք, ո՛չ վրան տեղադրենք. Արցախի պետնախարար

Բարեփոխումները, որոնք կառավարությունը իրականացրել է արցախցիների աջակցության ծրագրերում, բավարար չէ եւ շատերը ասում են, որ այդ 40 հազարական դրամ աջակցությունը չստանալու դեպքում հայտնվելու են փողոցում: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Մենք ինչպես խոստացել էինք, կազմակերպել ենք մեր հանրահավաքը, եւ անժամկետ նստացույց ենք հայտարարում, միեւնույն ժամանակ կքննարկենք՝ ինչպիսի ազդակներ կստանանք կառավարությունից, խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ: Այս պահին ասել՝ ինչպիսի պայմաններ կառաջարկեն կառավարությունից, որ դադարեցնենք նստացույցը, կարծում եմ, որ ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Իսկանդարյանը հայտնեց, որ փոխոստիկանապետը ասել է, որ ոչ միայն երթ, այլ նաեւ վրան չպետք է տեղադրվի, սակայն իրենք, եթե ունենան հնարավորություն գնալու են այդ քայլին, ինչ-որ մի պահի փորձելու են վրան տեղադրել: