Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 11-07-2025

Փաշինյանն Արցախը տվել ա, հիմա էլ ուզում ա՝ թուրքը գա, Երևանում մեզ կոտորի․ հարցում

«Քարնեգի» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր առաջարկ է ներկայացրել Երևանին և Բաքվին՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի վերաբերյալ, որի համաձայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառավարումը պատվիրակելու է ամերիկյան մասնավոր ընկերությանը։

ԱՄՆ-ի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա՝ համաձայնագրի երաշխավոր պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն եղել է Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքի պարագայում:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանն իրավունք ունի՞ Մեղրիի ճանապարհի հսկողությունը որևէ այլ երկրի հանձնել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նման բան անելու իրավունք չունի, որոշներն էլ ասացին, որ իրենց չի հետաքրքրում։

«Էն ինչ-որ օրենքն ա, ոչ ոք իրավունք չունի խախտի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում նույնիսկ լսել Նիկոլ Փաշինյանի ձայնը։ «Ոչ ուզում եմ իր ձայնը լսել, նա մարդ չի, որ ես իր ձայնը լսեմ։ Նա մարդ կոչվելու իրավունք չունի, սաղ երկիրը խառնեց ու քաշվավ մի կողմ, լավամարդ դուրս էկավ։ Ինչքան ջահել էրեխեք կա տարավ սաղին հողին հանձնեց, ինքը կարողանո՞ւմ ա դրան պատասխան տա, ոչ։ Էսքան վախտ մեր Երևանին, մեր Հայաստանին մի հատ լավ բան արած կա՞, ի՞նչ ա արել մինչև առ էսօր։ Նա առանձնապես տականք ա»,- նշեց նա։

«Փաշինյանը վաղուց պետք ա չլիներ, Հայաստանի օգտին չի անում, ինչ որ անում ա։ Ժողովուրդը շատ դժգոհ ա»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը վերջնական կործանելու է։ «Փաշինյանի մասին խոսալ պետք չի։ Ինքը ինչ որ արել ա, անում ա ու անելու ա։ Երկիրը տալու ա վարի, պրծնենք դրանով, հանգստանալու ենք Փաշինյանով»,- ասաց նա։

«Փաշինյանն իրավունք չունի։ Ղարաբաղը տվել ա, հիմա էլ ուզում ա թուրքը գա Երևանում մեզ կոտորի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ