Ներքին 1 տարի առաջ - 20:39 10-07-2025

Տեղեկատվական գրոհներ, ապօրինի ձերբակալություններ․վարչախումբը քաղաքական հետապնդում է տանում ՀՅԴ-ի դեմ

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խուզարկություններ, ապա նրանք բերման են ենթարկվել Քննչական կոմիտեի Երևանի վարչություն:

Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։

Հակառակ այս իրողությանը, Քննչական կոմիտեն առգրավված իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացրել է որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016 և 2020 պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկում ծավալված մարտական գործողությունների մասնակցի տանը, ում շահերի պաշտպանությանը փաստաբան ներգրավված չի եղել և հնարավոր չի եղել ապահովել քննչական գործողությունների օրինական ընթացքը, հայտնաբերվել է մեկ նռնակ, որով, ակնհայտ է որ, անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները։

Այսպիսով, կրկին վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողությունները, այլև այդ գործողություններին նախորդած տեղեկատվական գրոհներն ու այսօրվա ապօրինի ձերբակալություններին հաջորդած քաղաքական՝ մասնավորապես Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար