Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:19 03-07-2025

Եթե պետբյուջեն լցնում եք, ինչո՞ւ է ՀՀ պետական պարտքը 13.6 միլիարդ դոլար դարձել. լրագրողը՝ Փաշինյանին

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից»։

Պետական բյուջե մտած այդ մեծ գումարներով կենսաթոշակառուների ու հաշմանդամների խղճուկ թոշակները չեք բարձրացրել, քաղցկեղով հիվանդների բուժումը անվճար չեք սարքել, այդ գումարները մսխել եք ոչ արդյունավետ աշխատող պետական պաշտոնյաներին մեծ պարգևավճաներ բաժանելով:

Եթե պետբյուջեն լցնում եք, ինչո՞ւ է Հայաստանի պետական պարտքը 13,6 միլիարդ դոլար դարձել, ինչու եք ամեն տարի պետական պարտքը 1 միլիարդ դոլարով ավելացնում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին