Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 02-07-2025

Նիկոլն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում․ բոլոր բնագավառներում էլ կոռուպցիա կա․ հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ մասնակցել է ՀՀ Դատախազության աշխատողի օրվան նվիրված միջազգային համաժողովին:

«Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ: Մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին»,- գրել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Հայաստանում կոռուպցիա կա՞։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ինքն ու իր կառավարությունը չեն հանդուրժում կոռուպցիան»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ Հայաստանում կոռուպցիա կա։

«Ինչ ուզի, էն էլ կասի Նիկոլին ինչ։ Ինչ ուզում ա էն էլ անում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կոռուպցիան ամենուր է։ «Սաղ կոռուպցիա ա էլի, ոչ մի բանի չենք հավատում։ Ես դրսից եմ էկել, ես իմ հողը սիրում, բայց չգիտեմ ինչ է կատարվում այստեղ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլոր բնագավառներում կա կառուպցիա։ «Կա՞ մի բնագավառ, որ կոռուպցիա չկա։ Ազգով մեղավոր ենք, որ էդ խեղկատակին բերել ենք ստեղ»,- ասաց նա։

«Էղել ա ժամանակ, որ չի եղել։ Նիկոլն ինձ չի հետաքրքրում ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես ղեկավար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում