Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 03-06-2025

Նիկոլն Ադրբեջանի պահանջն է կատարում․ ուզում է, որ եկեղեցի ընդհանրապես չունենանք․ հարցում

Նիկոլ Փաշինյանի արշավն ընդդեմ եկեղեցու շարունակվում է։ Օրերս նա իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ է արել եկեղեցու և հոգևորականների մասին, օգտագործելով նաև սեռական բնույթի բառապաշար։ Տեսակետները տարբեր են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում եկեղեցուն և հոգևորականներին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ եկեղեցին իրեն ենթարկվի։

«Էդ մարդու մասին մի հարցրեք, բոլորն էլ գիտեն՝ ով ա, ինչ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ցանկանում։ «Ինքն էլ չի հասկանում։ Ընդհանրապես չեմ աջակցում իրեն։ Մի անգամ եմ աջակցել ու փոշմանել եմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սա ևս Ադրբեջանի պահանջն է։ «Երևի Ադրբեջանի պահանջն է կատարում, որ եկեղեցի ընդանրապես չունենանք։ Ոնց կարա քրիստոնյան աջակցի Փաշինյանին»,- ասաց նա։

«Ուզում է, որ եկեղեցին իրեն ենթարկվի, ինքը ղեկավարի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում