Ներքին 1 տարի առաջ - 11:57 27-06-2025

Հրմշտոց՝ հոգևորականների և ուժայինների միջև. Գարեգին Բ-ն փորձում է կանխել բախումը

Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լարված իրավիճակ է։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները գտնվում են այնտեղ։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։

Հրմշտոց է սկսվել հոգևորականների և ուժայինների միջև։ Քաղաքացիները և հոգևորականները թույլ չեն տալիս ԱԱԾ աշխատակիցներին բերման ենթարկել Միքայել Սրբազանին։ Այնտեղ է գտնվում նաև Գարեգին Բ-ն, ով փորձում է կանխել բախումը։

Նշենք, որ կա Քննչական կոմիտեի քննիչի՝ Միքայել Սրբազանին ձերբակալելու և կալանավորման ներկայացնելու որոշում։ «Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ համապատասխան հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսին։ Վարույթը նախաձեռնվել է իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու համար։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական գործընթացների շրջանակում է կատարվում։ Ընթացակարգը այսպես է լինելու․Միքայել սրբազանը եթե ներկայանա ՔԿ, պետք է իրենք միջնորդություն ներկայացնեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար։ Դրանից հետո դատարանը կորոշի։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ Միքայել սրբազանին պաշտպանելու համար փաստաբանական խումբ է ձևավորված»,- ՔԿ–ից ուղարկված փաստաթուղթը ընթերցել էր փաստաբան Արա զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»