Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 26-06-2025

Նիկոլը դատավորներին դրել ա ջեբը, ճտցնում, ասում ա՝ Սրբազանին, Սամվել Կարապետյանին դատեք․ հարցում

Նախօրեին մասշտաբային խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել։

Վաղ առավոտից «Սրբազան շարժման» մի քանի տասնյակ աջակիցների են բերման ենթարկել և ձերբակալել, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը։ Ավելի վաղ դատավորը բավարարեց Բագրատ Սրբազանի կալանքի միջնորդությունը և նրան 2 ամսով կալանավորեցին։

Տեսակետներ կա, որ այս մասշտաբային ձերբակալությունները կապված են Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Բագրատ Սրբազանի ձերբակալությունը կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ»։

Հարցվածների մեծ մասը չբացառեց, որ Բագրատ Սրբազանի ձերբակալությունը կարող է կապ ունենալ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ։

«Երևի կունենա, Բագրատ Սրբազանին շատ սիրում ու հարգում ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սիրում է Բագրատ Սրբազանին։

«Իհարկե ամեն ինչն է կապված Թուրքիա գնալու հետ։ Բագրատ Սրբազանին շատ եմ սիրում ճիշտն ասած ու Փաշինյանն ամեն ինչ անում ա, որ իր դեմ խոսացողներին բռնի, դա հայտնի է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ չի բացառվում, որ Բագրատ Սրբազանի ձերբակալությունը կապված է Փաշինյանի Թուրքիա այցի հետ։
«Ինչ-որ ընդհանուր մի բան գա։ Գիտեք ինչ, ուզում ենք աչքերներս փակենք, լավատես լինեն, որ ամեն ինչ լաբվ վերջանա։ Դա իրենց ներքին կուխնյան ա, որ ոչ մեկս չգիտենք»,- ասաց նա։

«Բա ոնց չունի, սաղ իրա հրամանն ա։ Չես տենում դատավորներին դրել ա ջեբը, սենց ճտցնում ա, ասում ա՝ պիտի Սրբազանը դատվի, Սամվելը Կարապետյանը դատվի։ Իրանք էլ տղամարդ չեն, իր ա շվիկի տակ պարում են։ Ալիևն ու Էրդողանն ինչ ասում են, ինքն էլ իրանց դուդուկի տակ տաշի ա տալիս»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում