Ներքին 4 տարի առաջ - 20:15 07-09-2022

«Բա ռուսերենն ո՞վ ա ջեբը գցել». համացանցը կրկին ծաղրում է Նիկոլ Փաշինյանին

Այսօր ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում տեղի է ունեցել «Արևելյան տնտեսական ֆորումը», որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Պուտինը։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ելույթ է ունեցել, որը կրկին դարձել է համացանցի քննարկման թեման, ինչը պայմանավորված է նաև ռուսերենի վատ իմացությամբ։

Oragir.news-ը առանձնացրել է դրանցից մի քանիսը։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ասա քեզ քո աշխատակազմում ով ա թողել, որ դու առանց տեքստի խոսաս զրուցարանի մակարդակի թեմաներով. բա աշխարհի մի կեսը բամբասում ա, որ Հայաստանը պրոարևմտյան ա, մյուս կեսը՝ որ նենց ա, իսկ իրականում....չկապված մտքերը, առանց որևէ տրամաբանական հաջորդականության...чем дальше, тем хуже... հա, էս վարողն էլ հետաքրքիր մարդ ա. ասա սա որտեղից իմանա՝ ինչա նշանակում "вторичные санкции"

Հ.Գ. ով չգիտի, Պուտինի հրավերով Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումին քիչ առաջ ելույթ էր ունենում Ն.Փ.-ն»:



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր էջում գրել է. «Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր։ 0 խոսք Հայատանի եւ Արցախի շահերից, այդ թվոմ՝ ինքնորոշումից։ Փոխարենը ժողովուրդների ինքնորոշման իրավունքից հանգամանորեն խոսեց Ռուսաստանի նախագահը։ 0 խոսք ռազմագերիներից։ Մակերեսային, պրիմիտիվ, պարզունակ տեքստ, որ մաքսիմում հարիր կլիներ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներին (կներեք, երեխեք ջան)։ Կատաստրոֆիկ, ձեռառնելիք մակարդակի լեզվաիմացություն։ Էլ չասեմ հյուրընկալող կողմին՝ ք.ք կերած շան պես փնթի, ճպճպան հաճոյախոսությունները»։



«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ-ի տնօրեն Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանդիպակաց այցով Վլադիմիր Պուտինը կայցելի Մալիշկա»։



Ընդդիմադիր, ՀՊՏՀ ՈՒԽ նախկին նախագահ Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլի ռուսերենը և Արզաքանցյանի կնոջ հայերենը մի դասարանից են եղել»։



Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր էջում գրել է. «Բա ռուսերենն ո՞վ է ջեբը գցել»։



Քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանն իր էջում գրել է. «Երբ ջահել վախտերդ հորքուրդ չի հասցնում ձեն տա ու դու կտուրից ընկնում ես»։



Politik.am թերթի խմբագիր Բորիս Մուրազին գրել է. «Այո՛, համաձայն եմ, որ Նիկոլի ռուսերենը փայլուն չէր, բայց դրա վրա մեր սիրելի նախկին իշխանավորները գոնե չծիծաղեն, եթե հիշում եք նախկինում մի վարչապետ կար, որ անգամ թղթից էր ահավոր սխալներով կարդում։ Ուզում եմ ասել, եկեք բովանդակությունից խոսենք, էդտեղ ավելի շատ ասելիք կա»։



Արարատ Կոստանյանն էլ մեկնաբանել է. «Հուպ տուր, գեղցի իմնիմինի»։


Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ գրել է․ «Վերջը ռուսաց լեզվի բռնաբարության հոդվածով ա նստելու»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց