Արտաքին 1 տարի առաջ - 13:43 25-06-2025

Փաշինյանի հայտարարությունը հեղաշրջման մասին Հայաստանի ներքին գործն է. Պեսկով

Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է: Հայաստանի հետ հարաբերությունները զարգացած են և բազմակողմանի։

Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում «հեղաշրջման փորձը» կանխելու մասին՝ Պեսկովը ասել է, որ դա Երևանի ներքին գործն է։