Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:03 23-06-2025

Մայթը փլվել է, վերականգնող չկա. Ալավերդիի անտեսված խնդիրները

Ալավերդու Զորավար Անդրանիկ փողոցի վերջնամասում ամիսներ առաջ մայթի մի հատված փլուզվել է: Տարածքը ցանկապատվել է, որպեսզի գիշերային ժամերին անցորդները չգլորվեն ներքեւ եւ այդքանով ամեն ինչ ավարտվել է:

Թաղամասի բնակիչները պատմում են, որ մայթը վերանորոգվել է տարիներ առաջ, նոր սալիկներ են շարվել, սակայն կառուցումից ամիսներ հետո էլ տարբեր հատվածներում իջել է, այսպես ասած նստվածքներ տվել: Պատճառն այն է, որ նորոգումից առաջ չեն գնահատվել հենապատերի վիճակը, դրանք չեն նորոգվել, այլ պարզապես գեղեցիկ տեսք ապահովելու համար նոր սալիկներ են տեղադրվել, արդյունքն էլ փլվածքն է: Եւ ամենավատն այն է, որ ամիսներ շարունակ շինարարական աշխատանքներ չեն ձեռնարկվում՝ փլված հենապատը եւ մայթը վերականգնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար