Արտաքին Միտք 1 տարի առաջ - 15:34 22-06-2025

ԱՄՆ-ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՄՆ-Ի ՄԻԱՆԱԼԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ԲԵՐԵԼՈՒ։ Որքան էլ ոմանք դեռ հիանում են իսրայելական օդուժի ու հատուկ ծառայությունների «ձեռբերումներով», այդ պետությունը փաստացի արդեն պարտված է։

ԱՄՆ-ի այսօրվա հարվածը միայն առիթ է տվել Իրանին հասցնելու Իսրայելին, թերևս, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հարվածը։ Ընդամենը 25-30 հրթիռներով խոցվել են մի շարք կարևոր թիրախներ։ Թել-Ավիվում և Հայֆայում գրանցվել են զգալի ավերածություններ. յուրաքանչյուր հրթիռ բառացիորեն մեկ թաղամաս է ոչնչացրել։

Եթե Իրանի հրթիռային հարվածները շարունակվեն գոնե ևս 7-8 օր, Թել-Ավիվը և Հայֆան վերածվելու են ավերակների կույտերի։ Այդ դեպքում էլ ի՞նչ «հաղթանակի» մասին կարելի է խոսել։ Իր վերջին հարվածով ԱՄՆ-ն, փաստորեն, ակամա նպաստում է ոչ թե Իսրայելի հաղթանակին, այլ նրա արագացված կործանմանը։

ԻՍԿ ԻՐԱ՞ՆԸ։ Ինչ էլ պատահի Իրանին, նա իր տարածքի ընդարձակության, 90 միլիոնանոց բնակչության, հզոր բանակի և հազարամյակների պետական ավանդույթի շնորհիվ կկարողանա դիմանալ, թեկուզև՝ շատ մեծ կորուստների գնով։ Իրանը, ի տարբերություն Իսրայելի, համեմատաբար անխոցելի է ռազմավարական խորության, մոբիլիզացիոն ներուժի և աշխարհաքաղաքական տեղակայումի տեսանկյունից։

Արդյունքում առաջանում է մի պարադոքսալ իրավիճակ՝ որքան ուժեղանում է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին, այնքան արագ է մոտենում այդ երկրի ռազմական և հոգեբանական կործանումը։

ԱՄՆ-ն, նրա ուժերն ու շահերը տարածաշրջանում ևս լուրջ կորուստներ են կրելու. Իրանի պատասխանը, ամենայն հավանականությամբ, շատ չի ուշանա։ Պատերազմն արագ ընդլայնվում է, իսկ միջազգային քաղաքական համակարգն ավելի ու ավելի է հեռանում իրավունքի տրամաբանությունից՝ զիջելով տեղը ուժի իրավունքի տրամաբանությանը։ Այս իրողության հետևանքները բազմաթիվ ուղղություններով դեռ դժվար կանխատեսելի են, սակայն մի բան արդեն պարզ է. պետությունների միջև հարաբերություններում տեր ու տիրակալ է դառնում ոչ թե իրավունքը կամ դիվանագիտությունը, այլ բիրտ ռազմական ուժը։

Այս գործընթացը ոչ միայն բարոյական, այլև քաղաքակրթական առումով հետընթաց է՝ սպառնալիք միջազգային կայունության հիմքերին։ Այն ցույց է տալիս, որ աշխարհը մտնում է վտանգներով լի մի շրջան, որտեղ ավանդական դաշնակցություններն ու միջազգային համաձայնագրերը կարող են հեշտությամբ ոտնահարվել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով տարածաշրջանային պատերազմների հավանականությունը և գուցե ի վերջո հանգեցնելով համաշխարհային բախման։

Եվ ինչպես շատ անգամ ասել եմ՝ այս ամենը սկսվել է Հայաստանով և վերջանալու է Հայաստանով։ Որովհետև մենք ենք քաղաքակրթությունների սահմանագծում գտնվող վերջին դիրքապահը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք