Հարցում 1 տարի առաջ - 20:30 21-06-2025

Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում

Նախօրեին մասշտաբային ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ձերբակալվել, բերման են ենթարկվել ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ։

ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։

Մասշտաբային ձերբակալությունների մասին ահազանգել է նաև «Սրբազան պայքար» էջը՝ նշելով, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են իրենց կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ:

Oragir.News-ը շրջել է Երևան քաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ երեկվա լայնամասշտաբ ձերբակալությունները կապ ունե՞ն Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ դա կապ չունի և պետք է մեղավորները պատժվեն։

«Հնարավոր ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նման քայլով փորձում է ճնշել։

«Այո, որ հետ գա, մտածում ա՝ կարող ա ստեղ ինչ-որ բան լինի, դրանով փորձում ա ճնշի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս ամենը պատվեր է։

«Այո, դա պատվեր ա։ Ուզում են այստեղի վերնախավը ոչնչացնեն։ Վերնախավը ոչ թե կառավարությունը, ես նկատի ունեմ միտքը, գաղափարը մարդկանց ուզում են զրոյացնեն, որ իրանց քայլերը հետագայում հեշտ լինի։ Չի լինելու, իրանք բոլորը տականք են, բոլորը էս ազգի դավաճաններ են։ Սրանց ոչ թե պետք ա բաց թողնեն գնան, այլ ամեն մեկի քա*ակը նավթով փետ կոխեն ու վառեն»,- ասաց նա։

«Պապայի մոտ ա գնացել, երևի կապ ունի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին