Սպորտ 1 տարի առաջ - 23:17 20-06-2025

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup»-ում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը:

Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, իսկ Գյուլումյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգ-թափերում և պտտաձող մարզագործիքում: