Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:10 18-06-2025

Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները 

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները։

2024 թվականին բանկը զգալի առաջընթաց է գրանցել կորպորատիվ կառավարման ոլորտում՝ բարձրացնելով բաժնետերերի և ներդրողների վստահությունը։ Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Պրոպարկոյի՝ Ակբա բանկի բաժնետեր դառնալու փաստը, ինչը վկայում է Ակբայի նկատմամբ վերջինիս ունեցած բարձր վստահության մասին։ Պրոպարկոն 2024-ին ձեռք բերեց Ակբա բանկի բաժնետոմսերի 10%-ը։

2024-ը նաև միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության աննախադեպ զարգացման տարի էր. Ակբան կնքեց ռեկորդային վարկային պայմանագրեր և ռիսկերի բաշխման գործարքներ.

• Եվրոպական ներդրումային բանկ (EIB)
• ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիա (DFC)
• Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA)
• Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC)
• Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD)։

Բացի այս, 2024-ին Ակբա բանկն ու American Express-ը նաև հայտարարեցին իրենց երկարամյա համագործակցության ընդլայնման մասին:

«Բաժնետերի ընդհանուր ժողովն այն գործիքն է, որի միջոցով բաժնետերը հնարավորություն է ստանում մասնակցել բանկի կառավարմանը։ Այն նաև լավ հնարավորություն է շփվելու միմյանց հետ և միմյանց ավելի լավ հասկանալու առումով: Ակբան շարունակում է ուժեղ կորպորատիվ կառավարման ընկերություն կերտելու իր առաքելությունը։ Մենք ստեղծում ենք թափանցիկ և հաշվետու համակարգ, որտեղ բանկի բաժնետերերի, խորհրդի և ղեկավարության լիազորությունները լավ հավասարակշռված են, և այդ ամենի շահառուն են ոչ միայն բաժնետերերը, այլև բանկի այլ շահակիցները, այդ թվում` բանկի հաճախորդները, բանկի աշխատակիցները, ՀՀ կենտրոնական բանկը, բանկի գործընկերները և ավելի լայն հասարակությունը։ Մեր խնդիրն է լավ հասկանալ նրանց շահերը և հոգ տանել դրանց մասին»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

«Մենք վայելում ենք միջազգային գործընկերների վստահությունը և ուժեղ ենք այն փորձով, որը կարողանում ենք կուտակել իրենց հետ համագործակցության ընթացքում: Ես կարծում եմ, որ սրանով մենք հստակ ուղերձ ենք տալիս, որ բանկը թափանցիկ է և կանխատեսելի, և բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը երկարաժամկետ առումով շատ հաջող և եկամտաբեր ներդրում է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբան տարեցտարի գրանցում է կայուն աճ հիմնական բիզնեսի, շահույթի, հաճախորդների թվաքանակի և թվային տեխնոլոգիաների զարգացման առումով։ Եթե միջինացնենք, ապա մենք 4-5 տարվա ընթացքում կրկնապատկել ենք մեր բիզնեսը, ինչը նշանակում է, որ աճը կազմում է տարեկան 15-20%»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։

2024թ. ֆինանսական հիմնական արդյունքներ.
• Զուտ շահույթ- 28.8 մլրդ ՀՀ դրամ,
• Ակտիվների աճ- 18.9%՝ հասնելով 931.7 մլրդ ՀՀ դրամի
• Կապիտալի աճ- 22.8%՝ հասնելով 163.4 մլրդ ՀՀ դրամի
• Վարկային պորտֆելի աճ- 16.8%՝ հասնելով 629.3 մլրդ ՀՀ դրամի
• Ավանդների և թողարկված պարտատոմսերի աճ- 18.9%՝ հասնելով 623.5 մլրդ ՀՀ դրամի
• Շուկայի առաջատար՝ POS-տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերի քանակով
• acba digital օգտատերերի թիվը աճել է 37.9%-ով՝ հասնելով շուրջ 530,000-ի։

Ակբա բանկի 2025թ. ռազմավարության առանցքում են նորարարությունը, ներքին արդյունավետությունն ու կայուն զարգացումը։ Նախատեսվում է էապես զարգացնել թվային հարթակների հնարավորությունները՝ ներդնելով նոր ծառայություններ և վերլուծական գործիքներ։ Ակբան վստահությամբ է նայում ապագային՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը ֆինանսական շուկայում, ստեղծելով երկարաժամկետ արժեք իր բաժնետերերի և ողջ հասարակության համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ