Ներքին 1 տարի առաջ - 21:48 17-06-2025

Սահմանադրական կարգը տապալված է, ՀՀ-ում գործում է կազմակերպված հանցավոր խումբ՝ Փաշինյանի գլխավորությամբ

«ՀայաՔվեն» հայտարարություն է տարածել՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի․

Ի պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ ու հրահանգով։

Վարչախմբի պարագլխի այսօրվա մի քանի իրարահաջորդ գրառումները հերթական անգամ ապացուցում են, որ նա փորձում է իրենով փոխարինել իրավապահ համակարգը՝ նախաքննական, դատախազական մարմինները, և դատարանները։ Իշխանությունն ուզուրպացրած անձը չի էլ թաքցնում այն փաստը, որ անձամբ ինքն է որոշումներ կայացնում իրավապահ համակարգի փոխարեն։ Սահմանադրական կարգը տապալված է, և Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ՝ Փաշինյանի գլխավորությամբ։

Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի համար չափազանց վտանգավոր տարածաշրջանային իրավիճակում, երբ երկրի գլխին կախված են լրջագույն սպառնալիքներ։ Փաշինյանը միտումնավոր թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը՝ իր տերերի կողմից պարտադրվող կապիտուլյացիան անշրջելիորեն իրականացնելու համար։

Հետևաբար, նրա նախաձեռնած հակապետական կործանարար գործընթացներին ի պաշտոնե մասնակցություն բերած անձանց սպասվում է պատիժ` օրենքի ամենայն խստությամբ:

Իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցներից պահանջում ենք գործել բացառապես օրենքի տառին համապատասխան և հրաժարվել վարչախմբի պարագլխի հանցավոր հրամաններն ու հրահանգները կատարելուց:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան