Արտաքին 1 տարի առաջ - 23:27 12-06-2025

Հնդկաստանի ավիավթարի զոհերի թիվը հասել է ավելի քան 240-ի

Հնդկաստանի իշխանությունները վերանայել են ավիավթարի զոհերի թիվը։

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 240 մարդ:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ օդանավում եղել են Հնդկաստանի 169 և Մեծ Բրիտանիայի 53 քաղաքացիներ, ինչպես նաև Կանադայի 7 և Պորտուգալիայի 1 քաղաքացիներ: