Արտաքին 1 տարի առաջ - 23:43 07-06-2025

Թուրք հեռուստահաղորդավարը ուղիղ եթերում կացարան փնտրող կատվի ձագերի է ցույց տվել

Թուրքական TYT հեռուստաալիքի հաղորդավարը լրատվական թողարկումն ավարտել է այն հաղորդագրությամբ, որ ստուդիայում ապրող Լեյլա կատուն հինգ կատվի ձագ է լույս աշխարհ բերել, և նրանք տերերի կարիք ունեն։

«Թողարկումը կավարտենք նրանով, որ մեր աղջիկ Լեյլան հինգ չարաճճի կատվի ձագ է լույս աշխարհ բերել։ Մենք լավ կերակրեցինք նրանց մորը, նա էլ լավ կերակրեց նրանց, և ինչպես տեսնում եք, նրանք այլևս չեն կարողանում անշարժ կանգնել», -ասել է հաղորդավար Էմրե Բուգան՝ սեղանին մի կերպ պահելով կատվի հինգ ձագերին։

Ըստ նրա՝ կատվի ձագերին դեռ անուններ չեն տվել և նրանք նոր տերեր են փնտրում։

«Այս տոնի առթիվ ցանկանում ենք կատվի ձագերի համար տերեր գտնել, իհարկե, մի շարք պայմաններով. անհրաժեշտ կլինի ստերիլիզացնել ձագերին, նրանց տալ բոլոր անհրաժեշտ պատվաստումները և խոստանալ լավ խնամք։ Դուք կարող եք կապվել մեզ հետ բոլոր հնարավոր սոցիալական ցանցերի միջոցով», -հայտնել է հաղորդավարը Կուրբան Բայրամի օրը հեռարձակված հաղորդման եթերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար