Արտաքին 1 տարի առաջ - 20:32 07-06-2025

Մասկը Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին մտադիր է ԱՄՆ-ում նոր կուսակցություն ստեղծել

Միլիարդատեր Իլոն Մասկը Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին հայտարարել է ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ Մասկը X սոցցանցի իր էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Դրա օգտին հանդես է եկել հարցվածների 80,4 տոկոսը, ընդամենը մեկ օրում հարցմանը մասնակցել է ավելի քան 5,6 մլն օգտատեր:

«Մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը։ Ամերիկային նոր քաղաքական կուսակցություն է պետք՝ ներկայացնելու համար նրանց 80 տոկոսը, ովքեր մեջտեղում են (դեմոկրատների և հանրապետականների միջև- խմբ.): Եվ հենց հարցվածների 80 տոկոսն էլ համաձայնել է։ Դա ճակատագիր է», – գրել է Մասկը։
Իր հաջորդ հրապարակման մեջ Մասկը հավանաբար բացահայտել է կուսակցության ապագա անվանումը՝ America Party («Ամերիկա» կուսակցություն)։

Ավելի վաղ Մասկի և Թրամփի միջև հրապարակային վիճաբանություն էր տեղի ունեցել ԱՄՆ նախագահի առաջարկած բյուջետային նախագծի պատճառով, որը Մասկը անվանել էր «զզվելի նողկանք»:

Գործարարը կոչ է արել «սպանել օրինագիծը», իսկ Թրամփը պատասխանել է, որ հիասթափված է Մասկից, քանի որ «նրա համար շատ բան է արել»:

Դրանից հետո Մասկը կարծիք է հայտնել, որ հենց իր շնորհիվ է Թրամփը դարձել նախագահ, իսկ հանրապետականները վերահսկողություն են ձեռք բերել կոնգրեսի երկու պալատների նկատմամբ:

Նախագահի հետ անհաշտության պատճառով Մասկի Tesla ընկերության բաժնետոմսերի գնանշումները հունիսի 5–ին կայացած աճուրդում նվազել են 14 տոկոսով:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է