Հարցում 1 տարի առաջ - 22:30 31-05-2025

Նիկոլն անհավատ, սրբություն չունեցող մասոն ա, դրա համար հարձակվում ա եկեղեցու վրա. հարցում

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու հոգևորականներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում տարբեր գրառումներ է անում՝ վիրավորելով եկեղեցուն և հոգևորականներին, օգտագործելով նաև սեռական բնույթի բառապաշար։

Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ եկեղեցու այս «արշավին» է միացել նաև նրա քաղաքացիական կինը` Աննա Հակոբյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հարձակվել եկեղեցու և եկեղեցականների վրա»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել, թե որն է Նիկոլ Փաշինյանի այս վարքագծի պատճառը, սակայն դա որակեցին որպես խայտառակություն։

«Դա շատ վատ բան է։ Ամեն դեպքում մենք քրիստոնյա ենք, չի կարելի նման ձևով արտահայտվել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա այն պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատժվում։

«Որովհետև չենք կախել իրան։ Ինչ իրավունք ունի վիրավորի, չեն պատժում, դրա համար էլ վիրավորում ա։ Ես ինչ իմանամ ինքը քրիստոնյա՞ ա, թե՞ չէ։ Կնքվա՞ծ ա ինքը, հարցրե՞լ եք։ Տարեք եկեղեցու մեջ թաղեք, պրծեք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Նիկոլ Փաշինյանը անհավատ է։

«Նիկոլը սրբապիղծ, սրբություն չուենցող, անհավատ մասոն ա։ Իրա լեզվով ասեմ, ինքը տ*եց դարձավ վարչապետ, ընգավ դրախտ ու սաղին դոմ*ում ա»,- ասաց նա։

«Փաշինյանը շուն չի, որ հարձակվի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

Ձեզ գուցե հետաքրքրի