Մամուլ 1 տարի առաջ - 08:19 27-05-2025

Էդմոն Մարուքյանը աջակցում է Դոգին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։ Նրա մտերիմներից մեկը մեզ ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է: Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին: Իսկ մայիսի 27-ին նրա գործով դատական նիստ կա։ Մարուքյանը նաեւ Լաս Վեգասից է լուսանկար հրապարակել, որտեղ կայանալու է Դոգի դատը։ Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսում են, որ ԼՀԿ ղեկավարը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է եւ դիրքավորվել է այն դաշտում, որում Դոգն էր՝ մերժելով ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին։ Նա իր լայվերից մեկում Դոգին է պաշտպանել` նրան գրեթե իրեն հավասար քաղաքական գործիչ սարքելով: Մեզ հետ զրույցում Մարուքյանը հերքեց տեղեկությունը՝ սուտ է, Դոգի հետ կապված չէ իր այցը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք