Սպորտ 1 տարի առաջ - 14:38 24-05-2025

Սալահը՝ ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ 

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է անգլիական Պրիմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը։

2024-2025 մրցաշրջանում 32-ամյա եգիպտացին առաջնությունում անցկացրած 37 խաղում խփել է 28 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում՝ «Լիվերպուլի» հետ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Սալահը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017-ից, այս ընթացքում բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 400 խաղի, որոնցում աչքի է ընկել 244 գոլով և 113 ասիստով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար