Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:58 23-05-2025

Ինչ է ասել Լավրովը Սլավոնականում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սերգեյ Լավրովը, Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում, բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան՝ Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։ Ասել է, որ իրենց համար էլ է «անսպասելի» եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի՝ 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂ-ի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել՝ ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջեւ հետագա քննարկման առարկա կդառնա։ Լավրովը նաեւ հերքել է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թ․ ջերմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը չի գործել, ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն ՀՀ իշխանությունը մերժել է, եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։

Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել, եւ ակնարկել է, որ Միրզոյանի՝ իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չի եղել: Ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե մեր իշխանությունները ցանկանան։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ իրականում Լավրովը Հայաստան է այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները զգալու, քանի որ Փաշինյանի քայլերից նկատելի է, որ առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաեւ ՌԴ շահերին, Կովկասում ՌԴ գործոնի թուլացմանը։ Թե ինչ տպավորությամբ է հեռացել ՌԴ արտգործնախարարը, պարզ կդառնա հայաստանյան կյանքին միջամտություններից։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ