Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:55 22-05-2025

Մայիսյան ջրաբերուկներից մաքրվում է Շնող գետակը

Նախորդ տարի մայիսին Շնող գետակի աննախադեպ վարարման հետեւանքով փլուզվել էր Շնող-Թեղեուտ տանող ճանապարհը, որի հետեւանքով ցավոք նաեւ զոհ կար: Աղետից հետո, դեռ նախորդ տարվա դեկտեմբերից սկսվեցին Դեբեդի հունի որոշ հատվածների մաքրման աշխատանքներ: Առաջին փուլով մաքրվում են քաղաքային բնակավայրերի հարակից հատվածները։ Սակայն ինչպես հայտնի է, ոչ միայն Դեբեդն, այլեւ նրա վտակներն ունեն մաքրման կարիք:

Այս օրերին մաքրվում է Շնող գետակը: Գետի հունը որոշակի լայնացվում է, հեռացվում են բերվածքները: Դեբեդ թափվող Ախթալա գետակում նման աշխատանքներ այս փուլում չեն իրականացվում: Գետերի հուների ջրաբերուկներից մաքրման աշխատանքները հրատապ են եւ առաջնային, հատկապես, որ տարիներ շարունակ գարնանային վարարումներից հետո նման աշխատանքներ չեն իրականացվել:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»