Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:25 22-05-2025

Իսրայելի ԶՈՒ-ն կրակ է բացել Ջենին այցելած դիվանագիտական պատվիրակության վրա

Իսրայելի զինված ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել միջազգային դիվանագետների պատվիրակության ուղղությամբ Ջենին քաղաքում։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պատվիրակությունը, որի կազմում եղել են Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչներ, այցելել է Ջենին։

Պաղեստինյան իշխանությունների հաղորդմամբ՝ դիվանագետները գտնվում էին քաղաքում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով, երբ Իսրայելի զինծառայողները կրակ են բացել նրանց ուղղությամբ։
Իսրայելի բանակը հայտարարում է, որ պատվիրակությունը շեղվել է նախապես համաձայնեցված երթուղուց, ինչն էլ ստիպել է զինծառայողներին կրակ բացել՝ նրանց տարածքից հեռացնելու նպատակով։

Ավելի քան տասը երկրների կառավարություններ կոշտ են արձագանքել միջադեպին՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները և դրանք որակելով որպես անընդունելի։ Իսրայելական կողմը շեշտում է, որ կրակոցները եղել են բացառապես նախազգուշական և ոչ մի նպատակ չեն ունեցել դիվանագետներին վնասելու։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ

Ձեզ գուցե հետաքրքրի