Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 13:23 18-05-2025

Քաղաքական վենդետան վատ բան է. կուզեի՝ ՔՊ-ն ու թվացյալ ընդդիմությունն անհետանան. հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այս շաբաթվա ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած վեճին` ասել է, որ քաղաքական վենդետա լինելու է։

«Բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում վենդետա։ Քաղաքական վենդետա ասելով՝ մեր գործընկերը նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացնում, որոնց արդյունքում, այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ է քաղաքական վենդետան»։

Հարվածների մի մասը դժվարացավ պատասխան տալ, որոշներն էլ նշեցին, որ դա վատ է։

«Քաղաքական վենդետան վատ բան է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է անհետանան։

«Դա շատ վատ բան է չպետք է նման բան լինի։ Ե՛վ ՔՊ-ն, և՛ թվացյալ ընդդիմությունը պետք է վերանան»,- նշեց նա։

«Ես ՔՊ-ի անունն անգամ չեմ ուզում լսել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց