Ներքին Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:58 16-05-2025

Արգենտինայում միգրացիոն օրենսդրությունը խստացել է. օտարերկրացիները զրկվել են բժշկական օգնությունից

Արգենտինան կխստացնի միգրացիոն օրենսդրությունը։ Նախագահ Խավիեր Միլեյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միգրացիոն բարեփոխումների մասին հրամանագրի տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիները, որոնք Արգենտինայում երեխա են ունենում, այլևս ավտոմատ կերպով չեն ստանա մշտական կեցության իրավունք (գործող «հողի իրավունք» սկզբունքը կչեղարկվի)։

Այժմ օտարերկրացիները ստանալու են միայն ժամանակավոր կեցության իրավունք, իսկ մշտական ստանալու համար նրանք պետք է ունենան բավարար եկամուտ և դատվածության բացակայություն։ Բացի այդ, մշտական կեցության իրավունքը կչեղարկվի, եթե դրա օգտին տերը մեկ տարվա ընթացքում չգտնվի Արգենտինայի տարածքում։ Ժամանակավոր կեցության իրավունք ունեցողները կարող են բացակայել երկրից ոչ ավելի, քան վեց ամիս։

Քաղաքացիություն ստանալու իրավունք կունենան միայն այն մարդիկ, ովքեր երկու տարի անընդմեջ բնակվել են Արգենտինայում, ինչպես նաև նրանք, ովքեր «էական գումար» կներդնեն երկրի տնտեսության մեջ, սակայն այդ գումարի նվազագույն շեմը դեռ պարզված չէ։

Կառավարության պարզաբանման մեջ նշվում է նաև, որ «ոչ մի դատապարտված օտարերկրացի չի կարող մուտք գործել երկիր». «նրանք, ովքեր հանցագործություններ են կատարում մեր տարածքում, անկախ դատավճռի ծանրությունից, ենթակա են արտաքսման։ Հաշվի կառնվեն նույնիսկ այն իրավախախտումները, որոնց համար սահմանված է հինգ տարուց պակաս պատիժ, և որոնք նախկինում մերժման կամ արտաքսման հիմք չէին հանդիսանում»։

Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիները այլևս չեն կարող օգտվել Արգենտինայի պետական բժշկական ծառայություններից։ Բացառություն կկազմեն միայն շտապ հոսպիտալացումն ու կյանքը փրկող միջամտությունները։ Արգենտինա մուտք գործելու համար պարտադիր կլինի բժշկական ապահովագրության ներկայացումը։

Պետական համալսարանները կկարողանան սահմանել առանձին ուսման վճարներ օտարերկրացի ուսանողների համար, սակայն տարրական և միջնակարգ կրթությունը կմնա անվճար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին