Ներքին 1 տարի առաջ - 09:52 14-05-2025

Սաուդյան Արաբիան McDonald’s բեռնատար է տրամադրել Թրամփի այցի ընթացքում. NY Post

Սաուդյան Արաբիան շարժական McDonald’s բեռնատար է տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարին պաշտոնավարումից ի վեր կատարած առաջին արտասահմանյան այցի ժամանակ։ Բեռնատարը աշխատել է երկրի մայրաքաղաք Ռիադում՝ հենց այցի առաջին օրը։

Սպիտակ տան ներկայացուցիչները հաստատել են, որ McDonald’s-ի շարժական սննդի կետը իսկապես տեղակայվել է Ռիադում Թրամփի համար։ Բեռնատարի լուսանկարներն ու տեսանյութերը մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերում՝ ուշադրության կենտրոնում պահելով Թրամփի անհատական նախասիրությունները և այցի յուրօրինակ կազմակերպումը։

Թեև Սաուդյան Արաբիայի կողմից նման ժեստը զուտ հյուրընկալության խորհրդանշական բնույթ ուներ, միջազգային մամուլը դա մեկնաբանել է որպես փորձ՝ Թրամփին հաճոյանալու և նրա համար Մերձավոր Արևելքում առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում