Ներքին 1 տարի առաջ - 15:55 11-05-2025

«Բաց դաս» ԱԺ-ում՝ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների սաների համար

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների:

ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Իրինա Գասպարյանը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 հիմնական եւ Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, Արմեն Խաչատրյանն ու Դավիթ Դանիելյանը:

Երեւանի պետական հումանիտար քոլեջի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ նախ հանդիպել են խորհրդարանական Գեղամ Մանուկյանի, ապա պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:

Խորհրդարանական Արփինե Դավոյանը զրուցել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Պատգամավոր Էլինար Վարդանյանի հյուրերը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն էին:

Իսկ Շիրակի մարզի Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ էլ հանդիպել է խորհրդարանական Կարեն Սարուխանյանը:

Պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հյուրերը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողներն ու դասախոսներն էին:

Խորհրդարանական Լիլիթ Մինասյանը հանդիպել եւ զրուցել է «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում պատգամավորները խորհրդարան այցելած հյուրերին ներկայացրել են օրենսդիր մարմնի գործառույթները, խոսել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մասին:

Պատգամավորները պարզաբանումներ են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային խնդիրների վերաբերյալ, կարեւորել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Պատգամավորներն անդրադարձել են նաեւ կրթական ոլորտի բարեփոխումներին, պատասխանել կրթական հաստատությունների սովորողների բազմաբովանդակ հարցերին:

Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում, հետեւել խորհրդարանական առօրյային:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում

Ձեզ գուցե հետաքրքրի