Ներքին 1 տարի առաջ - 17:06 04-05-2025

Այո, դատվել եմ խարդախության համար, Հայաստանում անգամ 100 դրամ չեմ աշխատել. Գրիգոր Տեր-Ղազարյան

Այո, ես ունեմ դատվածություն՝ խարդախության հոդվածով: Դա եղել է 2009 թ, բայց դրանից առաջ ես ունեցել եմ ընկերություն, որը Externet ընկերությունն էր: 2009թ. փետրվարին ես ձերբակալվեցի, սկզբում մի քանի հոդվածներով, սակայն 2 ամիս հետո ես հայտնվեցի ազատության մեջ, սակայն արդեն չունեի ո՛չ Externet-ը, ո՛չ Intergalaxy-ն: Այդ ամենը ես իմ կամքով, փաստաթղթերով նվիրատվություն եմ կատարել ինչ-որ մարդու, որին ես չեմ ճանաչում:

Այս մասին ԼուրջCast հաղորդաշարի ընթացքում հայտարարեց GTB Holdings-ի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե որտեղից է նա այդքան կարողություն ձեռք բերել և ինչպես է հարստացել՝ նա հայտարարեց, որ ինքը Հայաստանում 100 դրամ չի աշխատել, որ 2009թ-ից ինքը դուրս է եկել Հայաստանից և արտասահմանից է գումարներ ներգրավել Հայաստան: Նա նշեց, որ այդ բիզնեսները ստեղծել է Արաբական Միացյալ ԷՄիրություններում, Լիբանանում և ԱՄՆ-ում:

Տեր-Ղազարյանը անդրադարձավ նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ ունեցած կապին: Նա նշեց, որ Արամ Սարգսյանին տեսնում է տարեկան 4-5 անգամ և նրա հետ որևէ գործնական կապ չունի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին