Ներքին Հարցում 1 տարի առաջ - 17:00 03-05-2025

Հայկական մամուլի գլխավոր խնդիրը ազնվությունն է․ հարցում

Այսօր Մամուլի ազատության օրն է։ 1994-ից սկսած` ամեն տարի Մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը, իսկ 1993-ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. « Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

Ներկայումս հայկակն մամուլն ու նրա ներկայացուցիչները բազմաթիվ խնդիրների են բախվում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ Ձեզ՝ ո՞րն է հայկական մամուլի գլխավոր խնդիրը»։

«Խայտառակ վիճակ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մամուլը պետք է լինի ազատ և անկախ։

«Մամուլը պետք է լինի ազատ ու անկախ։ Մամուլը պետք է լինի բարձր որակով»,- նշեց նա։

«Ազնվությունը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կառավարությունը լավ կիմանա, թե որն է մամուլի գլխավոր խնդիրը։

«Մամուլի գլխավոր խնդիրն այն է, որ իրականությունը մարդկանց չեն ասում, գաղտնի են պահում։ Էն լուրը, որն իրենց պետք է, միայն դա են բարձրաձայնում։ Իսկ էն, որը ժողովրդին հետաքրքրում ա, չեն բարձրաձայնում»,- ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան